Կատեգորիաներ
- ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
- ԱՄԱՆԵՂԵՆ, ՍՊԱՍՔ
- ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՐԱՀՆԵՐ
- ԱՆԿՈՂՆՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐ
- ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՎՏՈԳԱԶ
- ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ/ՎԱՃԱՌՔ
- ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ, ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ
- ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
- ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ, ԴԻԶԱՅՆ
- ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐ
- ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
- ԲԺԻՇԿՆԵՐ
- ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- ԲԻԶՆԵՍ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐ
- ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԳՐԱՎԱՏՆԵՐ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԴԵՂԱՏՆԵՐ
- ԴՌՆԵՐ, ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ, ԿԱՀՈՒՅՔ
- ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱ
- ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
- ԹԱՏՐՈՆՆԵՐ, ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐ
- ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱ
- ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ
- ԿՆԻՔՆԵՐ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐ
- ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ
- ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐ, ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐ
- ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ, ՃԵՄԱՐԱՆՆԵՐ
- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՀԱՐԴԱՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ, ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՍԱՆՏԵԽՆԻԿԱ
- ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀՆԵՐ
- ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
- ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ՖԻՏՆԵՍԻ ՍՐԱՀՆԵՐ
- ՄԱՐԶԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐ, ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ
- ՄԵՏԱՂԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ ԵՎ ԻՐԵՐ
- ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՌԵՎՏՈՒՐ
- ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ՇԻՆՆՈՐՈԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՐԲՆՈՑՆԵՐ
- ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐ
- ՈՐՍՈՐԴԱԿԱՆ, ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ։ ԶԵՆՔԵՐ
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ՊԱՆԴՈԿ, ՊԻՑՑԵՐԻԱ, ԲԻՍՏՐՈ
- ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ
- ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐ
- ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
- ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
- ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
- ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐ, ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐ
- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
- ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՏՊԱՐԱՆՆԵՐ, ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՔԱՐԱՄՇԱԿՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՔԻՄՄԱՔՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՎԱՑՔԱՏՆԵՐ
- ՕՊՏԻԿԱ
«ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
Հավելյալ տեղեկություններ
«Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկան հիմնադրվել է 2012թ.-ին:
Կլինիկան առաջարկում է բժշկական ծառայությունների լայն շրջանակ.
• Ընտանեկան բժշկություն ,որի աշխատանքը հիմնված է կանադական կլինիկաների աշխատանքային սկզբունքների և մեթոդների հիման վրա: Ընտանեկան բժիշկը Ձեր անձնական բժիշկն է, որը Ձեր կողքին է թե՛առողջ, թե՛հիվանդ ժամանակ: Նա հետևում է բոլորի` մեծի, թե փոքրի առողջական վիճակին, կանխարգելում է հիվանդությունը, անհրաժեշտության դեպքում բուժում կամ ուղեկցում է հիվանդանոցային (ստացիոնար) բուժման: Ձեր կողքին է ամբողջ վերականգնողական ժամանակաշրջանում`: Ընտանեկան բժշկի հետ միասին աշխատում են նաև այլ ոլորտի բժիշկ-խորհրդատուներ` սրտաբան, ներզատաբան, նյարդաբաններ, պրոկտոլոգ, վիրաբույժ, հոգեբան ևայլն: Ընտանեկան բժշկի հետ միաժամանակ աշխատում են մեր կլինիկայի գինեկոլոգները, ուրոլոգները,ռադիոլոգները և լաբորատորիայի բժիշկները:
Ընտանեկան բժշկի կաբինետը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով` (ԷՍԳ համակարգչային ծրագրով, արյան ճնշման մոնիտորինգի ապարատ, արյան շաքարի ստուգման սարք, օտոսկոպ, օֆտալմոսկոպ ևայլն):
• Գինեկոլոգիա`բարձր որակավորման բժիշկներ`ժամանակակից հետազոտման մեթոդներով: Նրանք, անհրաժեշտության դեպքում, կարող են զննել Ձեզ տնային պայմաններում, կազմակերպել հիվանդանոցային բուժում, վիրաբուժությունից հետո լինել Ձեր կողքին մինչև ամբողջական վերականգնում: Գինեկոլոգի հետ միասին աշխատում են նաև մեր կլինիկայի ուրոլոգը, սոնոգրաֆիստը և լաբորատորիայի բժիշկները:
Գինեկոլոգիան առաջարկում է նաև կանանց մոտ հաճախ հանդիպող հեշտոցի պատերի իջեցման ժամանակ առաջացող անմիզապահության ոչ սովորական /ոչ վիրաբուժական/ բուժում հատուկ սարքավորումների միջոցով (պեսսարի, կոնս, բիօֆիդբեկ, նեյրոմոդուլյացիա և այլն):
• Ուրոլոգիա` արտերկրում աշխատանքային փորձ ունեցող բժիշկ: Սարքավորվածությունը` Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում օգտագործվող ժամանակակից յուրօրինակ սարքավորումներ (ախտորոշող և բուժող), որոնք թույլ են տալիս որոշել վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը տղամարդկանց որոշակի հիվանդությունների ժամանակ, ապահովում են քրոնիկ անբուժելի անմիզապահությամբ տառապող կանանց հետագա հարմարավետ կյանքը, սարքավորումներ /բիոֆիդբեկ/, որոնք ապահովում են որոշակի հիվանդությունների բուժումը առանց դեղերի և վիրաբուժական միջամտման:
Ուրոլոգը առաջարկում է առանց ներթափանցման /առանց կաթետերիզացման/ հետազոտություն (Ուրոկաֆտեստ), որը թույլ է տալիս որոշել միզուկի խցանման աստիճանը, վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը կամ բացառումը շագանակագեղձի հիպերպլազիաի պատճառով:
Առաջարկվում է նաև ոչ վիրաբուժական միջոցով անմիզապահության, հիպերակտիվ միզապարկերի, էնուրեզի բուժման հատուկ ծրագիր նորագույն համակարգչային սարքավորումների օգտագործմամբ /բիոֆիդբեկ, նեյրոմոդուլացիա/:
Բարձր արդյունավետությամբ իրականացվում է նաև ողնաշարի վնասվածքներով, ինսուլտ տարած, հետվիրաբուժական ժամանակաշրջանում գտնվող հիվանդների վերականգնում (րեաբիլիտացիա):
Ներզատաբանություն՝
էնդոկրին հիվանդությունների պրոֆիլակտիկա, հորմոնալ և մետաբոլիկ կարգավիճակի կորեկցիա, բացատրել առաջացած փոփոխությունների պատճառները և անցկացնել համալիր բուժում: Ներզատաբանական կաբինետում իրականացվում են հետևյալ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը.
• I և II շաքարային դիաբետի ու դրանց բարդությունների բուժում, կանխարգելում և հսկողություն: Ածխաջրատային փոխանակության այլ խանգարումներ,
• Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժում և կանխարգելում,
• Հարվահանագեղձի հիվանդությունների բուժում և կանխարգելում,
• Հիպոթալամո-հիպոֆիզար շրջանի ախտահարում,
• Մակերիկամի հիվանդությունների բուժում և հսկողություն,
• Դաշտանային ցիկլի խանգարումներ, դրանց էնդոկրին պատճառների շտկում (ամենորեա, օվուլիացիոն դիսֆունկցիա և այլն),
• Չբերության էնդոկրին շտկում,
• Հիրսուտիզմ,
• Մաստոպաթիաների բուժում, հնարավոր կանխարգելում,
• Գինեկոմաստիա,
• Էրեկտիլ դիսֆունկցիայի էնդոկրին պատճառների շտկում,
• Պատանեկան դիսպիտուիտարիզմ/հիպոթալամիկ սինդրոմ,
• Ճարպակալում, լիպիդային փոխանակության խանգարումներ,
• Մետաբոլիկ սինդրոմ, ինսուլինառեզիստենտականություն,
• Օստեոպորալ, միներալային փոխանակության խանգարումներ,
1. Վիտամին D-ի անբավարարություն և դեֆիցիտի շտկում:
Նյարդաբանություն`Նյարդաբանական բաժանմունքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկական ախտաբանությամբ, նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումներով հիվանդների համալիր ախտորոշում և բուժում,ցավի թեթևացում և կանխարգելում:
Հոգեբանություն
Իրականացնում է հոգեթերապիա և կոնսուլտացիա հետևյալ
Խնդիրների դեպքում՝
«Ոչ» ասելու անկարողություն
Ցածր ինքնագնահատական
Ներանձնային (ներքին) կոնֆլիկտներ, միջանձնային կոնֆլիկտներ
Հարազատի կորուստ, ամուսնալուծություն
Հաղորդակցման դժվարություններ
Դեպրեսիա
Տագնապներ, խուճապային գրոհներ
Վախեր,
ՕԿԽ-՝ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում
ՀՏՍԽ՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում
Պսիխոսոմատիկ խանգարումներ
Պրոկրաստինացիա՝ անընդհատ հետաձգելու տենդենցը
• Հոգեբուժություն
Մեր կենտրոնում հոգեբույժի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`
• Խորհրդատվություն տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին՝ պահպանելով բժշկական գաղտնիքը
• Հոգեկան վիճակի հետազոտում և գնահատում
• Հնարավոր մարմնական խնդիրների բացառում ախտորոշիչ, լաբորատոր և գործիքային մեթոդների կիրառմամբ
• Խնդիրների լուծման օպտիմալ տարբերակների առաջարկում
• Միջազգային չափանիշներին համապատասխան բուժման նշանակում, դրա ընթացքի վերահսկում
• Անհրաժեշտության դեպքում հոգեբանի աշխատանքի հետ համատեղում
• Դեղատոմսերի տրամադրում
• Ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության՝ անաշխատունակության որոշման նպատակով
Մենք համագործակցում ենք Հոգեբուժական Համաշխարհային Ասոցիացիայի հետ:
Այս ամենը կազմակերպվում է մարդասիրական, բարյացակամ և հանդուրժողական մթնոլորտում՝ այցելուի համար ստեղծելով վստահելի պայմաններ: Ձեր ընտանիքի հոգեկան առողջությունը մեր աշխատանքն է:
Ողնաշարաբանություն.
• Կեցվածքի ուղղում/ շտկում
Կատարվում է կինեզիոթերապիա, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, մանուալ թերապիա ՝ ֆասցետային կիսահոդախախտերի համար, լարված մկանների մերսում և դեղորայքային բուժում։ Նյարդարմատիկային ցավի ժամանակ՝ սկավառակի ճողվածքի դեպքում նաև կատարվում է նյարդարմատի բլոկադա կամ էպիդուրալ ներարկումներ այդ հատվածում:
Մերսում
• Բուժական մերսում(Օստեոխոնդրոզ,Կիֆոզ, Լորդոզ,Հարթաթաթություն,Սկոլիոզ)
• Լիմֆոդրենաժայինմերսում(Բժշկական/կոսմետիկ)
• Մանկական մերսում (Մկանային հիպերտոնուս/հիպոտոնուս, Հարթաթաթություն, Սկոլիոզ, Կիֆոզ, Գիշերամիզություն և այլն)
• Նիհարեցնող (Մերսում մեղրով, փաթաթելով, ֆիզիկական վարժությունների կատարում)
• Հակացելյուլիտային (Մերսում սուրճով, շոկոլադով, ջրիմուռներով, պիլինգ)
• Մարմնի եւ դեմքի խնամք (Դիմակներ, մերսումներ եթերայուղերով)
• Բուժական ֆիզկուլտուրա
Ֆիզիոթերապիա՝
ֆիզիոթերապիայի բաժանմունքը հիվանդների բուժման կարևոր փուլերից է, ինչն ավարտին է հասցնում վերականգնման գործընթացը:Ֆիզիոթերապիան թույլ է տալիս նվազագույնի հասցնել հնարավոր կողմնակի բարդությունները, բարձրացնում է մարմնի պաշտպանությունը, ամրապնդում է իմունային համակարգը և ակտիվացնում հյուսվածքների ու օրգանների կենսաքիմիական գործընթացները:
Առաջարկում է ֆիզիոթերապևտիկ միջոցառումների լայն սպեկտոր.
•Էլեկտրաբուժում,
•Բուժում հաստատուն հոսանքով,
•էլեկտրախթանում,
•ուլտրաձայնային բուժում /ֆոնոֆորեզ/
•ուլտրամանուշակագույն ճառագայթներով բուժում
•շնչառման միջոցով դեղանյութերն օրգանիզ ներմուծելու մեթոդ/Ինհալացիա/
• նեյրոմոդուլյացիա
• Դարսոնվալ
• վիբրոձայնային բուժում
• Անոթային վիրաբույժի խորհրդատվություն
• Քրոնիկական վերքերի բուժում և խնամք
• Դիաբետիկ ոտնաթաթի բուժում և խնամք
• Լիմֆոստազ(Լիմֆեդեմա)
Մանուալ լիմֆդրենաժ
Ապարատային լիմֆդրենաժ
բանդաժավորում
• Սոնոգրաֆիա լավագույնը լավագույններից, ներքին օրգանների, սրտի, անոթների /դոպլեր և դուպլեկս/, կրծքագեղձերի, վահանագեղձի, ներհեշտոցային, երեխայի պտղի և այլնի զննման լայն շարք:
• Լաբորատորիա, որը հագեցված է ժամանակակից սարքավորումներով կլինիկական և կենսաքիմիական անալիզների կատարման համար:
Մտնելով կլինիկա Դուք կստանաք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, խորհրդատվությունները, ախտորոշումները և բուժումները, անհրաժեշտության դեպքում մեր բժիշկները կկազմակերպեն և կապահովեն հիվանդանոցային բուժումներ, ինչպես նաև կիրականացնեն վերականգնողական շրջանի բարենպաստ ընթացքը:
Կլինիկայի բժիշկները աշխատում են որպես մեկ միասնական թիմ, որն իր մասնագիտացված խորհրդատուների հետ միասին կապահովեն բազմատեսակ և բարձորակ բժշկական ծառայություններ: Կլինիկան անմիջականորեն կապված է Կանադայի և Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ, ինչը անհրաժեշտության դեպքում կոնսիլիում կազմակերպելու և հրատապ խորհրդատվություն ստանալու համար հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել այդ կլինիկաների բժիշկների հետ: Կլինիկայի տարածքում ապահովված է սայլակներով տեղափոխվող հաշմանդամների ընդունում, ինչպես նաև ապահովված է աշխատանքը հաշմանդամների հետ տնային պայմաններում:
Դիմեք մեզ նախքան հիվանդանալը և դա կապահովի Ձեր կյանքի բարձր որակը: Կլինիկան առաջարկում է Ձեզ պլանային հետազոտություններ, հիվանդությունների պրոֆիլակտիկա, նաև հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխում: Մենք կարող ենք աշխատել անձամբ յուրաքանչյուրի հետ` պայմանագրային հիմունքներով: Բնակչության անապահով խավին, պատերազմների մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, հաշմանդամներին կտրամադրվեն արտոնություններ և զեղչեր:
Կլինիկայի սկզբունքն է` մեր բժիշկը Ձեր բժիշկն է, Ձեր ընտանիքը մեր բարեկամն է, ում անհրաժեշտ է խորհուրդ և բարի վերաբերմունք
Կատեգորիա - ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 7592

Հայաստան, 0047, Երևան, Արմենակ Արմենակյան փող. 129 շենք
(374-10)650717, (374-41)650717, (374-43)650717, (374-94)650717, (374-91)421535