Կատեգորիաներ

«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Տնօրեն
Հայկ Վարդանյան
Հասցե
Հայաստան, 0010, Երևան, Վարդանանց փող. 16/1 շենք
Հեռախոս
(374-11)201020, (374-10)580105, (374-10)580850
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-19:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Նարեկացի արվեստի միությունը շահույթ չհետապնդող և բացառապես բարեգործական հիմունքներով գործող հասարակական կազմակերպություն է:

Միությունը հիմնադրվել է 2002թ-ին ԱՄՆ-ում և ունի մասնաճյուղեր Երևանում ու Շուշիում:

Կրելով Սուրբ Գրիգոր Նարեկացու անունն ու առաջնորդվելով հետևաբար հոգևորի խորհրդով ու Տեր Հիսուս Քրիստոսի լույսով` Միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին:

«Նարեկացի»-ն ունի համերգասրահ, ցուցասրահ և ձայնագրման պրոֆեսիոնալ ստուդիա Երևանում ու մշակութային կրթահամալիր Շուշիում:

Նվիրումի գիտակցությամբ` Նարեկացի արվեստի միության Երևանի և Շուշիի կենտրոններում աշխատում են շուրջ 40 աշխատակից:

Միության ողջ գործունեությունն իրականացվում է անվճար հիմունքներով:

Ազատ է անցկացվող բոլոր միջոցառումների մուտքը:

<<Նարեկացի>> արվեստի միությունում ստեղծված են հաշմանդամների ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ ամեն պայման:


Կատեգորիա - ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 6817