Կատեգորիաներ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Տնօրեն
Հասմիկ Զավենի Մելքոնյան
Հասցե
Հայաստան, 0009, Երևան, Զարոբյան փող. 20 շենք
Հեռախոս
(374-10)562424, (374-10)587380
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-16:00
Աշխ. օրեր
Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հավելյալ տեղեկություններ


Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:

Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես. Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են` թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը:

յսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական - երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների ‹‹իսահակյանցի›› օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները:

Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող ‹‹թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային, որի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: Միջոցառումներին մասնակցում են բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց համար սովորական օրը դառնում է տոն՝ ընդմիշտ մնալով նրանց հիշողության մեջ:


Կատեգորիա - ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 5391