Կատեգորիաներ

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տնօրեն
Մ. Խալատյան - ռեկտոր
Հասցե
Հայաստան, 0051, Երևան, Մալխասյանց փող. 1/8 շենք
Հեռախոս
(374-10)322412, (374-10)583518, (374-91)587300, (374-97)281808
Էլփոստ
[email protected]
Վեբկայք
http://www.ymu.am
Աշխ. ժամեր
09:00-18:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հավելյալ տեղեկություններ


Երևանի մենեջմենթի համալսարանը (Համալսարան) հիմնդարվել է 1996թ.-ի մայիսի 14-ին: Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության N 74 լիցենզիայի համաձայն Համալսարանն իրականացնում է բարձրագույ կրթության ծրագրեր հետևյալ չորս մասնագիտություններով

Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մենեջմենթ)

Իրավագիտություն

Ժուռնալիստիկա

Թարգմանչական գործ

1997թ.-ին, Համալսարանը ստացել է երկրորդ լիցենզիան՝ «Ստոմատոլոգիա» և «Կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտությունների համար: Նույն թվականին Համալսարանը հիմնադրել է կրթահամալիր Գյումրի քաղաքում և մասնաճյուղ՝ Ստեփանակերտում

1999թ.-ից, Համալսարանը մասնակցեց հավատարմագրման գործընթացին և 2000թ.-ից հավատարմագրվեց իր հինգ մասնագիտություններով

2000թ.-ին, Համալսարանը վերալիցենզավորվել է և օգոստոսի 24-ին ստացել անժամկետ գործունեության լիցենզիա: Նույն թվականից սկսած, Համալսարանի ուսանողները մասնակցում են տարբեր մրցույթների և արժանացել են մի շարք մրցանակների՝ ցուցադրելով իրենց գրավոր և բանավոր բարձր հմտություններն ու կարողությունները

2000թ.-ին, Համալսարանի ժունալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական մրցույթում արժանացավ երրորդ մրցանակին: Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նաև կազմակերպում է «Գարնանային ակընթարթներ» լուսանկարչական ցուցահանդեսներ Հայաստանի Նկարիչների տանը, ՀՀ Մշակույթի նախարարության պատկերասրահում և Գրողների տան ցուցասրահում

2001թ.-ին, Համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը հաղթող ճանաչվեցին նույն թվականին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացված Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի եզրափակիչ փուլում և մեկնեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն՝ մրցույթի միջազգային փուլին մասնակցելու համար

2002թ.-ին, Համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմը, կրկին մասնակցելով Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ մրցույթում, ճանաչվեց մրցույթի գրավոր փուլի հաղթող

2003թ.-ին, Համալսարանը, ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացավ միջին մասնագիտական բժշկական մասնագիտություններով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա: Նույն տարում Համալսարանը նաև սկսեց իրականացնել մագիստրական ծրագրով կրթություն չորս մասնագիտություններով

2005թ.-ից, Համալսարանի Գյումրու կրթահամալիրում հիմնադրվեց և հաջողությամբ գործում է ստոմատոլոգիական կլինիկական բազան

Համալսարանն իր գոյության շուրջ 12 տարիների ընթացքում հրատարակել է շուրջ 20 անուն գիրք՝ 6 անուն դասագիրք և ձեռնարկներ: Յուրաքանչյուր տարի, հանրապետական և արտասահմանյան պարբերականներում լույս են տեսնում Համալսարանի դասախոսների գիտական-մասնագիտական հոդվածները: Համալսարանն ունի «Մենեջմենթ» համալսարանական ամսաթերթը, որը խմբագրվում և հրատարակվում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ուժերով

2012թ.-ի դրությամբ, Համալսարանն ունեցել է 1,200 շրջանավարտ, որոնց գերակշռող մասն աշխատում է ըստ մասնագիտության

 


Կատեգորիա - ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 6215