Կատեգորիաներ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տնօրեն
Սեդրակ Սեդրակյան - ռեկտոր
Հասցե
Հայաստան, 0009, Երևան, Կորյունի փող. 19ա շենք
Հեռախոս
(374-10)528242, (374-10)586961 -ռեկտոր
Աշխ. ժամեր
09:00-17:30
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Հոգեբանություն

Սոցիալական աշխատանք

Հետբուհական կրթություն

Ասպիրանտուրա Սոցիալական հոգեբանության մասնագիտությամբ

Հոգեբանների, սոցիոլոգների և սոցիալական աշխատողների պատրաստում բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրով՝ պետական դիպլոմի տրմամբ

Կլինիկական հոգեբանություն

Կլինիկական հոգեբանությունն ուսումնասիրում է անձի հոգեախտորոշման, հոգեկարգավորման, հոգեհիգիենայի հոգեբանական կանխարգելման գործընթացները, ինչպես նաև հոգեմարմնային, բժիշկ-հիվանդ, հիվանդությունների ընթացքի հոգեբանական վերահսկման ոլորտները:

Կլինիկական հոգեբանը աշխատում են հիվանդանոցներում, պոլիկնինկաներում, հոգեբանական-վերականգնողական կենտրոններում, ամենուրեք, ուր զբաղվում են մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմամբ:

 

Կառավարման հոգեբանություն

Կառավարման հոգեբանությունը ուսումնասիրում է կառավարման հոգեբանական օրինաչափությունները, որի հիմնական խնդիրն աշխատանքի արդյունավետության և որակի նպատակով հոգեբանական պայմանների և առանձնահատկությունների բացահայտումն ու վերլուծություննէ: Կառավարման հոգեբանության մասնագետների հիմնականխնդիրը հասարակական տարբեր խմբերի, կազմակերպությունների կոլեկտիվ աշխատանքի արդյունավետ, հոգեբանորեն հիմնավորված կազմակերպումն ու կառավարման ողջ համակարգում կոնկրետ սոցիալական, սոցիալ-հոգեբանական հետազոտությունների կատարումն է, կառավարման համակարգում կոլեկտիվ և անհատական աշխատանքի ակտիվության բարձրացումը:

Կառավարման հոգեբանության մասնագետները խորհրդատվական և փորձագիտական աշխատանք են կատարում պետական և մասնավոր տարբեր կազմակերպություններում:

 

Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն

Նախադպրոցական և դպրոցական հոգեբանությունը հոգեբանության մի բնագավառ է, որի հիմնական խնդիրն է նոր սերնդի ուսուցման և դաստիարակության համար այնպիսի պայմանների ապահովումը, որոնք նպաստում են յուրաքանչյուր երեխայի անձի զարգացմանը և ձևավորմանը: Դա կատարվում է երեխաների տարիքային և անհատական զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելո և նրանց հնարավորություններն ավելի ճիշտ ու լրիվ օգտագործելու միջոցով:

Նախադպրոցական և դպրոցական հոգեբաններն աշխատում են մանկապարտեզներում, հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, քոլեջներում, բուհերում, ուսումնական կենտրոններում, կրթության հարցերով զբաղվող մեթոդական և գիտահետազոտական կազմակերպություններում:

Դատահոգեբանական փորձաքննություն

Դատահոգեբանական փորձաքննությունը քրեական գործընթացում հատուկ հոգեբանական գիտելիքների օգտագործման և կիրառման հիմնական ձևն է, որը կիրառվում է ամբաստանյալների, վկաների, տուժածների նկատմամբ:

Դատահոգեբանական փորձաքննության մասնագետները զբաղվում են հոգեկան գործունեության առանձնահատկությունների հետազոտմամբ, որն անհրաժեշտ է քրեական գործընթացները վերհանելու ու ճշմարտությունը հաստատելու համար: Նրանց աշխատանքի մասնավոր կողմն է դատապարտվածի մոտ հանցագործությունը կատարելու պահի նաֆեկտի առկայության ախտորոշումը, նաև վկաների և տուժվածների կողմից դատական գործին վերաբերող կարևոր հանգամանքների ընկալման, ճշգրիտ տեղեկություններ և ցուցմունքներ տալու ընդունակության ուսումնասիրությանը:

Դատահոգեբանական փորձաքննությունն իրագործվում է միայն մասնագետ հոգեբանների կողմից:

Դատահոգեբանական փորձաքննության մասնագետները կարող են աշխատել Ազգային անվտանգության, Ներքին գործերի, Պաշտպանության նախարարության, ինչպես նաևդատահոգեբանական, դատահոգեբուժական, քրեագիտական, փորձագիտական հատուկ լաբորատորիաներում:

Իրավաբանական հոգեբանություն

Իրավաբանական հոգեբանությունն ուսումնասիրում է այն բազմաթիվ ու բարդ հարցերը, որոնք կապված են հանցագործությունների նախապատրաստման, իրագործման, հետաքննությունների, հարցաքննությունների և այս բնագավառում ծագող այլ խնդիրների հետ:

Իրավաբանական հոգեբանության ճյուղերից մեկը դատական հոգեբանությունն է: Այն զբաղվում է դատական գործընթացի հետ առնչվող հարցերով, ինչպիսիք են` քննիչների, դատավորնրի, պետական մեղադրողների և դատապարտյալների մասնագիտական գործունեության հոգեբանական բովանդակությունը, նրանց ընտրության և ուսուցման մեթոդները, հանցագործ անձի ձևավորման ու վարքի հոգեբանական խնդիրները, հանցագործության դրդապատճառները:

Իրավաբանական հոգեբանության մասնագետներն աշխատում են իրավապահ մարմիններում, տարբեր ատյանների դատարաններում:

 

Մանկավարժական հոգեբանություն

Կոլեկտիվի, սոցիալական խմբի կառուցվածքում նրա անդամների սոցիալական դերի, համոզմունքների արժեքային համակարգի, սոցիալ-բարոյական կողմնորոշումների, անհատական որակների մասին անձնային և հասարակական կարծիքներն այն հոգեբանական հիմքերն են, որոնք պայմանավորում են միջանձնային և միջխմբային փոխհարաբերությունների բարդ համակարգի գոյությունը: Ուսուցման, կրթության և դաստիարակության հիմնախնդիրները տարիներ ի վեր եղելեն և մնում են մանկավարժների և հոգեբանների ուշադրության կենտրոնում:

Այսօրվա կրթական համակարգում շատ է կարևորվում հոգեբանների դերը, որոնց անմիջական օգնությամբ էլ դպրոցների մանկավարժները կարող են իրականացնել կրթական ծրագրեր, ճիշտ հիմքերի վրա դնել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:

Սոցիալակ անաշատանք

Սոցիալակ անաշխատանքը սոցիալական հոգեբանության այն բնագավառն է, որը բուռն զարգացում է ապրում ողջ աշխարհում: Աշխատելով սոցիալական ծառայություն իրականացնող մարմիններում սոցիալական աշխատողները, որոնք տիրապետելով հոգեբանական ամենատարբեր մեթոդների (հոգեշտկման, հոգեկարգավորման, հոգեթերապևտիկ և այլն) օգնում են մարդկանց իրենց հնարավորություններին իրազեկ լինելու և դրանց շրջանակն ընդլայնելու, զարգացնելու, տիրապետելու, դժվարություններին դիմակայելու և դրանք հաղթահարելու գործընթացում: Սոցիալական աշխատողները երկրի սոցիալական քաղաքականության կոնկրետ իրականացնողներնեն, որոնց գործունեության ոլորտը շատ մեծ է, նրանք կարող են աշխատել կրթական հաստատություններում,  արտադրությունում, առողջապահության և սոցիալական ծառայությունների համակարգում և այլն:

 

Հիմնադրվել է 1991թ.,

 

Լիցենզիա բակալավրիատ՝ 0039

մագիստրատուրա՝ 0033

Պետական հավատարմագիր N 045,

Մագիստրատուրայի պետական հավատարմագրեր N 138, 139

 

Ռեկտոր՝ Սեդրակ Աղասու Սեդրակյան, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ուսուցման ձևերը՝ առկա, հեռակա

Շրջանավարտների տրվում է պետական դիպլոմ և սերտիֆիկատ:

 

 

 


Կատեգորիա - ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 7625