Կատեգորիաներ

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԵՏԻՔ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տնօրեն
Լաուրա Ավետիքի Մկրտչյան - ռեկտոր
Հասցե
Հայաստան, 0015, Երևան, Խորհրդարանի փող. 32/1 շենք (քաղաքապետարանի դիմաց, Մոսկվայի տան շենքի հարևանությամբ)
Հեռախոս
(374-10)569162, (374-10)569161, (374-10)569163, (374-94)750792, (374-91)525637- Արեգ նախակրթարան
Վեբկայք
http://www.mtih.am
Աշխ. ժամեր
09:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հավելյալ տեղեկություններ


«Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը» շարունակում է 2020-2021թթ․ ընդունելությունը բակալավրիատի և մագիստրատուրայի հետևյալ ֆակուլտետներում`

Իրավագիտություն

Ֆինանսներ

Միջազգային հարաբերություններ

Հոգեբանություն

Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա

«Անգլերեն լեզու և գրականություն»

 

Դիմումները ներկայացնել՝

Երևան Շահումյան 32/1 հասցեով

 

Իրավաբանների, ֆինանսիստների, հոգեբանների, դասվարների, դիվանագետների, օտար լեզվի մասնագետների պատրաստում

Բակալավրիատ՝ իրավագիտության գծով

Բակալավրիատ՝ լեզվաբանության գծով. անգլերենի

Բակալավրիատ՝ լեզվաբանության գծով. ֆրանսերենի

Բակալավրիատ՝ հոգեբանության գծով

Բակալավրիատ՝ միջազգային հարաբերությունների գծով

Բակալավրիատ՝ ֆինանսների և վարկի գծով

Մագիստրատուրա՝ իրավագիտության գծով

Մագիստրատուրա՝ լեզվաբանության գծով. անգլերենի

Մագիստրատուրա՝ լեզվաբանության գծով. ֆրանսերենի

Մագիստրատուրա՝ հոգեբանության գծով

Մագիստրատուրա՝ միջազգային հարաբերությունների գծով

Մագիստրատուրա՝ տարրական կրթության մանկավարժության և մեթոդիկայի գծով

Մագիստրատուրա՝ ֆինանսների և վարկի գծով

 

 

Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում գործում է նաև Արեգ նախակրթարանը (2-6 տարեկան երեխաների համար) և

 ArtSTEM վարժարանը (1-12-րդ դասարաններ)

#STEAM-ը կրթական մոդել է, որը 1 ընդհանուր համակարգի մեջ է միավորում մաթեմատիկան, տեխնոլոգիան (համակարգչային հմտություններ և գիտելիքներ), բնագիտական և ինժեներական (ճարտարագիտական) առարկաներն ու արվեստի տարբեր ճյուղերը։

STEAM-ի հիմքում ինտերակտիվ մոտեցումն է, երբ կենսաբանությունը, ֆիզիկան, քիմիան և մաթեմատիկան դասավանդվում են ոչ թե որպես իրարից անկախ առարկաներ, այլ տրամաբանական առումով փոխկապակցված են և լրացնում են մեկը մյուսին։

Որո՞նք են STEAM կրթական մոդելի առավելությունները

Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում օրեցօր ավելանում է STEAM կրթություն ունեցող մասնագետների պահանջարկը։

STEAM կրթությունը զարգացնում է երեխայի ճարտարագիտական ու կառուցողական հմտությունները, զարգացնում է դիզայներական ճաշակը, բացահայտում այնպիսի թաքնված հմտություններ, որոնք այլ պարագայում դժվար թե հայտնաբերվեին։

Ստանալով STEAM կրթություն՝ սաները փոքր տարիքից սկսում են աշխատել project-ներով, սովորում են կատարել թիմային աշխատանքներ, ձևավորվում է այլընտրանքային մտածողություն

STEAM կրթական մոդելն ունի շուրջ 30 տարվա պատմություն և այսօր համարվում է առաջատարներից ամբողջ աշխարհում։ Պատահական չէ, որ աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում ծրագիրը կիրառվում է ոչ միայն ԲՈՒՀ-երում, այլ նաև դպրոցներում և նախակրթարաններում:

ArtSTEM վարժարանը միակն է Հայաստանում, որն ամբողջականորեն կիրառում է STEAM միջազգային կրթական ծրագիրը, իսկ ավարտելուց շրջանավարտներին հանձնում է STEAM միջազգային վկայական։

#STEAM #դպրոց #վարժարան #կրթություն

 

''Արեգ''

Նախակրթարանն երեխաներին ապահովում է 4-անգամյա բարձրորակ սննդով: Խմբում երեխաների թիվը 8-12 է, յուրաքանչյուր երեխայի նկատմամբ պահպանվում է անհատական,հոգատար վերաբերմունքը:

Աշխ. ժամերը 08:30-19:00, շաբաթ`8:30-16:00:

Կազմակերպվում են մայրենի լեզվի (խոսքի զարգացման), անգլերեն, ռուսերեն լեզուների, տրամաբանական ու թվաբանության, երաժշտության, պարի, նկարչության, ծեփագործության, լոգոպետի պարապմունքներ:

Նախակրթարանում շեշտը դրվում է.

• երեխաների մտավոր ունակությունների (ինտելեկտուալ խաղեր, շախմատ) զարգացմանը

• ստեղծագործական ունակությունների զարգացմանը

• ֆիզիկական մարզման վրա (մարմնամարզություն, սպորտային տարբեր խմբակներ)

• հայագիտական և հայրենասիրական դաստիարակությանը (հաճախ կազմակերպվում են ճանաչողական արշավներ; հայ հեքիաթների բեմականացում)

• բնատուր ընդունակությունների բացահայտմանը և կատարելագործմանը

Նախակրթարանը քչերից մեկն է, որտեղ երեխաների հոգեբանական բարեկեցությունն ու հոգեկան զարգացումն ապահովելու համար կազմակերպվում են մի շարք միջոցառումներ մասնագետ հոգեբանների կողմից:

Նախակրթարանն ունի լավ շենքային պայմաններ, կահավորում, բացօդյա խաղահրապարակ, կինոդահլիճ, մտածողության ճկունությունը խթանող կոնստրուկտոր-կահույք և խաղեր, ջեռուցում, բարձր հիգիենիկ պայմաններ:

 

facebook: Արեգ նախակրթարան

instagram: aregmankapartez

 


Կատեգորիա - ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 7991