Կատեգորիաներ

«ՊՈԴՈ ԿԼԻՆԻԿ» ՁԵՌՔԵՐԻ ԵՎ ՈՏՔԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ

Տնօրեն
Սոնա Սերգեյի Աղասարյան - գործադիր տնօրեն, Նատալի Վարդգեսի Ներսիսյան - հիմնադիր տնօրեն
Հասցե
Հայաստան, 0002, Երևան Դերենիկ Դեմիրճյան փող. 1/60 շենք
Հեռախոս
(374-60)440944, (374-10)540944, (374-10)580944, (374-44)430944
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-19:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հավելյալ տեղեկություններ


«ՊՈԴՈ ԿԼԻՆԻԿ»՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՀՊՈՒՄԻՑ

Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում հիմնադրված «ՊՈԴՈ ԿԼԻՆԻԿ» ոտքերի և ձեռքերի բժշկական խնամքի կենտրոնում լուծում են ստանում ոտնաթաթի բոլոր խնդիրները՝ նորարարական մեթոդների համակցված կիրառմամբ:

Ձեր ոտքերի առողջությունը՝ մեր հոգատար ձեռքերում. այս սկզբունքով են առաջնորդվում «ՊՈԴՈ ԿԼԻՆԻԿ» կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետները:

Հարմարավետություն և անվտանգություն. ահա, թե որ կարևոր սկզբունքներն են ընկած մեր այցելուների սպասարկման հիմքում: Դա է պատճառը, որ մեր նկատմամբ վստահությունը ձևավորվում է առաջին իսկ հպումից:

Կենտրոնի բժիշկների անձնակազմը պոդոլոգիական ծառայությունների մատուցմամբ զբաղվում է մոտ տասը տարի:

● «ՊՈԴՈ ԿԼԻՆԻԿ» բժշկական կենտրոնում պոդոլոգիական և պոդիատրիկ բոլոր ծառայություններն իրականացնում են բարձր որակավորմամբ բժիշկներ՝ մաշկաբան, օրթոպեդ, էնդոկրինոլոգ:

● Կենտրոնում կիրառվում են բուժման արդյունավետ մեթոդներ:

● Բոլոր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում՝ կատարելագործելով և արդյունավետ համատեղելով իրենց նեղ մասնագիտական ու պոդոլոգիական գիտելիքները՝ կլինիկայում և Հայաստանում ապահովելով աննախադեպ որակ:

● «ՊՈԴՈ ԿԼԻՆԻԿ»-ի բժիշկները, ունենալով ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ և լինելով Հայաստանում առաջինները, նպաստել են պոդոլոգիայի ստեղծմանն ու զարգացմանը:

● Կենտրոնն իրականացնում է վերապատրաստումներ ոլորտի այլ մասնագետների համար՝ նպատակ հետապնդելով Հայաստանում զարգացնել մատուցվող պոդոլոգիական ծառայությունների որակը:

Կենտրոնը Հայաստան այցելող զբոսաշրջիկների և այստեղ բնակվող օտարազգիների վստահելի հաստատությունն է: Առկա են նվեր քարտեր՝ թե՛ էսթետիկ, թե՛ բժշկական ծառայություններից օգտվելու համար: Այլևս կարիք չկա երկար ժամանակ ծախսելու նվերի փնտրտուքի վրա, մենք ձեր փոխարեն մտածել ենք. հոգատարության և հմայքի քարտերը սպասում են հասցեատերերին:


Մեր կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

- լաբորատոր հետազոտություններ

- մաշկի և եղունգների սնկային ախտահարման բուժում

- դիաբետիկ ոտնաթաթի կանխարգելիչ խնամք

- եղունգի ներաճի կանխարգելում, մշակում և բուժում

- գորտնուկների հեռացում

- պապիլոմաների հեռացում

- կոշտուկների հեռացում

- կրունկների ճաքերի կանխարգելում և բուժում

- ոսկրային գերաճի (կոճի) կանխարգելում

- անոթների դուպլեքսային հետազոտություն

- ուլտրաձայնային հետազոտություն

- հարթաթաթության կանխարգելում

- օրթոպեդիկ ներդիրների պատրաստում

- բժշկական կինետիկ մերսում

- կոսմետոլոգիական ծառայություններ

- ձեռքերի և ոտքերի էսթետիկ խնամք

 

Ոտքերի և ձեռքերի խնդիրների ախտորոշում, բուժում և էսթետիկ խնամք

Ձեռքերի մերսում

Ոտնաթաթերի կետային (ռեֆլեքսային/ռեֆլեկտոր) մերսում

Ոտնաթաթերի մերսում

Սկրաբով ձեռքերի մերսում

Իմունաբանական լաբորատոր հետազոտություններ

Կենսաքիմիական լաբորատոր հետազոտություններ

Կլինիկական լաբորատոր ախտորոշում

Հորմոնալ լաբորատոր հետազոտություններ

Ճարպահոսության (սեբորեայի) չափում (սեբումետրիա/սեբոմետրիա)

Մանրէային (բակտերիալ) վարակների լաբորատոր ախտորոշում

Մաշկի առաձգականության չափում (կուտոմետրիա)

Մաշկի դիտում (դերմատոսկոպիա)

Մաշկի խոնավության չափում (կոռնեոմետրիա)

Մաշկի ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա/էխոգրաֆիա)

Օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության որոշում (pH-մետրիա)

Խորհրդատվություն ոտնաթաթի հիվանդությունների վերաբերյալ / պոդոլոգի խորհրդատվություն

Եղունգների պրոթեզավորում

Լազերային բուժում (լազերաբուժություն/լազերաթերապիա)

Կրնկային ճաքերի վիրակապում

Հեշտոցի խոնավացում

Մաշկի բարորակ նորագոյացությունների (ուռուցքների) հեռացում

Մեզոթերապիա

Ոտնաթաթի ձևախախտումների ամբողջական օրթոպեդիկ շտկում

Ոտնաթաթի ձևախախտումների մասնակի օրթոպեդիկ շտկում

Պլազմոլիֆտինգ (պլազմոթերապիա)՝ թրոմբոցիտներով հարստացված արյան պլազմայի օգտագործմամբ (PRP-թերապիա)

Պլաստիկ վիրաբուժություն. հեշտոցի պլաստիկա (վագինոպլաստիկա)

Կանանց անմիզապահության բուժում

Հորմոնալ խանգարումների (ներզատական/էնդոկրին հիվանդությունների) բուժում / ներզատաբանի (էնդոկրինոլոգի) ծառայություններ

Մաշկային հիվանդությունների բուժում / մաշկաբանի ծառայություններ

Շաքարախտային (դիաբետիկ) ոտնաթաթի բուժում

Ոտնաթաթի հիվանդությունների բուժում

Եղունգների ներաճի կանխարգելում

Կանանց անմիզապահության կանխարգելում

Ոտնաթաթի բութ մատի վալգուսային ձևախախտումների (Hallux Valgus) կանխարգելում

Ոտնաթաթի հիվանդությունների կանխարգելում

Բժշկական ծառայություններ՝ տնային պայմաններում

Էսթետիկ գինեկոլոգիայի մասնագետի (գինեկոլոգ-էսթետիստի) ծառայություններ

Ապարատային բուժական ոտնահարդարում (պեդիկյուր)

Գորտնուկների բուժում (հեռացում)

Եղունգների գելային կցանում (երկարացում)

Եղունգների կցանում (երկարացում)

Եղունգների մոդելավորում և ուրվագծի/ձևի շտկում

Լազերային մազահեռացում (էպիլյացիա)

Կրնկային ճաքերի ապարատային մշակում

Հինայով դաջում՝ մարմնի վրա

Մատնահարդարում (մանիկյուր)

Ներաճած եղունգի շտկում՝ առանց վիրահատության

Ներաճած եղունգի շտկում՝ Արկադայի մեթոդով

Ներաճած եղունգի շտկում՝ տիտանե թելով

Ոտնահարդարում (պեդիկյուր)

Ոտնահարդարում (պեդիկյուր)՝ երեխաների համար

Ոտնահարդարում (պեդիկյուր)՝ տղամարդկանց համար

Ոտքերի կոշտուկների բուժում (հեռացում)

Պապիլոմաների բուժում (հեռացում)

Պիլինգ

Սնկային հիվանդությամբ ախտահարված եղունգների մշակում

Սպա-ոտնահարդարում (սպա-պեդիկյուր)


Կատեգորիա - ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 2411