Կատեգորիաներ

«ԻՆԴԻՎԻԴՈՒՈՒՄ» ՍՏՈՄԱՏՈԼԱԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Տնօրեն
Վարազդատ Թանգամյան
Հասցե
Հայաստան, 0026, Երևան Գարեգին Նժդեհի փող. 44 շենք
Հեռախոս
(374-10)448421, (374-96)448421
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00–19:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հավելյալ տեղեկություններ


"Ինդիվիդում" Ստոմատոլոգիական Կլինիկան հիմնադրվել է 2009 թվականի հուլիսին: Հիմնադրվել է մասնագիտական հմտությամբ, սիրով և պացիենտի հանդեպ հոգատարությամբ, այսինքն` ճանապարհ դեպի անկաշկանդ ժպիտ կարգախոսով: Իսկ անկաշկանդ ժպիտը կծնվի առողջ, խնամված ու գեղեցիկ ատամնաշարի փայլից, ներքին գոհունակությունից, ինքնավստահությունից և, ինչու չէ, մասնագետի հանդեպ երախտագիտությունից և սեփական անձի նկատմամբ հարգանքից:

"Ինդիվիդում" Ստոմատոլոգիական Կլինիկայում բժշկության առանցքային սկզբունքի գործադրումով ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին են բուժում` յուրաքանչյուր անձին` անհատական մոտեցում, յուրաքանչյուր խնդրին` անհատական լուծում նշանաբանով:

Մեր բժիշկների բարձր որակավորումը, բուժ.անձնակազմի համախմբված աշխատանքը և հոգատար վերաբերմունքը, ինչպես նաև անկաշկանդ մթնոլորտը, կնպաստեն Ձեր խնդիրների հնարավորինս որակյալ և հիմնավոր լուծմանը: Դուք այստեղ չեք դառնա հերթական պացիենտը. Դուք կլինեք Նա` այդ ինդիվիդուումը` տվյալ պահին այն միակը, ում ուշադիր անվճար կլսեն, սրտացավորեն կզննեն, հանգամանորեն կհետազոտեն ու հնարավորինս ճիշտ խորհուրդ կտան` ֆինանսապես, ֆիզիկապես ու հոգեբանորեն անցավ:

"Ինդիվիդում"-ի բուժ.անձնակազմը պարբերաբար մասնակցում է արտասահմանյան և հայրենական գիտաժողովներին ու սեմինարներին:

"Ինդիվիդում" Ստոմատոլոգիական Կլինիկան հագեցված է ժամանակակից սարքավորումներով և մատուցում է ոլորտում առկա արդիական չափանիշներին համապատասխան ծառայություններ` խստագույն պահպանելով ախտահանման կանոնները:

Ռենտգեն հետազոտություն և խորհրդատվություն

Իմպլանտացիա և ամբուլատոր վիրաբուժություն

Էնդոդոնթիա, վերականգնողական բուժում և պարօդոնտոլոգիա

Մանկական ստոմատոլոգիա

Օրթոդոնտիկ ստոմատոլոգիա

Էսթետիկ ստոմատոլոգիա և պրոթեզավորում

 

 


Կատեգորիա - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 2280