Կատեգորիաներ

ՎԱՉԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - ՕՐԹՈՊԵԴԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺ

Տնօրեն
Վաչե Համբարձումյան - Օրթոպեդիկ վիրաբույժ
Հասցե
Հայաստան, 0033, Երևան Մարշալ Բաղրամյան պող. 3-րդ նրբ. 4/2 շենք
Հեռախոս
(374-93)635473, (+1 443 401 7707)
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
09:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Օրթոպեդիկ վիրաբույժ Վաչե Համբարձումյանը Հայաստան է բերել վերջույթների երկարացման և ողնաշարային ծռվածքների շտկման գերժամանակակից մեթոդներ։

Բժիշկ Համբարձումյանն աշխատել է Ամերիկայի տարբեր համալսարաններում և հիվանդանոցներում, համագործակցել Քաթարի, Կանադայի, Ռուսաստանի, Գերմանիայի հիվանդանոցների և գիտական կենտրոնների հետ և իր բազմամյա փորձն ու մասնագիտական նորարարությունը բերել է Հայաստան։ 2020 թ․-ին եկել է որպես կամավոր-բժիշկ Արցախյան պատերազմի ժամանակ։

Այժմ իրականացնում է.

Ստորին և վերին վերջույթների երկարացում

Վնասվածքաբանական արթրոսկոպիկ և օրթոպեդիկ վիրահատություններ

Ողնաշարի ձևախախտումների վիրահատություն

Վնասվածքների և կոտրվածքների ախտորոշում և բուժում

Ոսկրային տրավմաների և բնածին արատների շտկում

Ազդրերի և սրունքների համաչափության վերականգնում

Մանկական ոսկրային բնածին արատների շտկում

Կոտրվածքների ախտորոշում և բուժում

Հոդերի էնդոպրոթեզավորում և արթրոսկոպիկ վիրահատություններ

 

Տարիներ շարունակ բժիշկ Վաչե Համբարձումյանն աշխատել է որպես օրթոպեդիկ վիրաբույժ ԱՄՆ-ում, այդ թվում՝ Բրաունի համալսարանում, որը Ամերիկայի լավագույն համալսարանների՝ IVY League-ի ցանկում է, և Բալթիմորի Ռուբին առաջատար օրթոփեդիական ինստիտուտում։ Նա միակ հայ բժիշկն է, որն ունի Վնասվածքաբանության եվրոպական վիրաբուժական խորհրդի որակավորում (http://bit.ly/3kZCItk)։ Ավելի քան 10 տարի նա համագործակցում է բազմաթիվ համալսարանների ու հիվանդանոցների հետ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և Քաթարում։ Իսկ այժմ աշխատում է Հայաստանում։


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 2688