Կատեգորիաներ

ՄԱՐԻԱՄ ՄԵՀՐԱԲՅԱՆ - ՀՈԳԵԲԱՆ, ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏ

Տնօրեն
Մարիամ Մեհրաբյան - հոգեբան, հոգեթերապեվտ
Հեռախոս
(374-98)821491
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
09:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Հ.Գ.Թ․, իրավաբանական հոգեբան

 

Ավարտել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանություն և մանկավարժություն» ֆակուլտետը՝ գերազանցությամբ ավարտելով այն ստացել է մանկավարժ-հոգեբանի, իրավաբանական հոգեբանի որակավորում:

 

2006թ․-ից ձևակերպվել է հայցորդ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնում, և նույն ամբիոնում 2006թ․-ից աշխատել է որպես դասախոս։ 2010թ․-ից դասավանդել Է թրաֆիքինգի հոգեբանություն հեղինակային դասընթացը ընտրովի դասընթացի շրջանակներում: 2008թ․-ից Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հոգեբանական ծառայությունների հանրապետական կենտրոնում որպես թրենինգավար վարել Է հաղորդակցման հմտությունների, ընտանեկան խորհրդատվության, ձեռագրաբանության, դպրոցի հոգեբանի հմտությունների, և մի շարք այլ թրենինգներ, 2010թ․-2011թ․-ին աշխատել Է որպես նշված կենտրոնի ղեկավար:

2009թ․-2010թ․-ին աշխատել է World Vision Armenia-ում՝ որպես Մայրերի աջակցման խմբի ղեկավար, այնուհետև նույն կազմակերպությունում կազմակերպել է դասընթացներ՝ նվիրված Բռնության դեմ պայքարին:

 

2007թ․-2011թ․-ին զուգահեռաբար աշխատել է որպես գիտաշխատող ՀՊՄՀ-ի հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայում:

Այդ ժամանակահատվածում հրատարակել է շուրջ 9 գիտական հոդվածներ՝ նվիրված կրթության հոգեբանությանը, ամուսնալուծության հոգեբանական պատճառներին, հոգեբանական ծառայությունների արդի միտումներին և այլն:

 

2012թ․-ին հանդես է եկել որպես թրենինգավար ՀՊՄՀ-ի կարիերայի կենտրոնում՝ վարելով ինքնաներկայացման և հաջողակության զարգացման թրենինգները: Նույն թվականից առայսօր աշխատում է որպես հոգեբան COMPASS մասնագիտական կողմնորոշման նախագծում:

 

2007թ․-ից առայսօր մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների /գործնական հոգեբանության ոլորտում/՝ ստանալով Մեդիտատիվ տեխնիկաների, T.O.T, Դպրոցի հոգեբանի հավաստագրեր: 2012թ․-ին I.O.M. կազմակերպության շրջանակներում ստացել է Թրաֆիքինգի ոլորտում թրենինգավարի հավաստագիր Անդրկովկասում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներին մասնակցելու համար:

 

2012թ․-ից առայսօր աշխատում է նաև որպես հոգեբանութան ուսուցիչ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում, 2013 թ․-ից՝ վերապատրաստող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում:

 

2014թ․-ի մայիս ամսից հանդիսանում է հոգեբանական գիտությունների թեկնածու` ԺԹ.00.03 «Սոցիալական հոգեբանություն, արտակարգ իրավիճակների հոգեբանություն» թվանիշով


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 2310