Կատեգորիաներ

«ԷՐՈԴԵՆՏ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Տնօրեն
Մուրազ Վալիկի Գրիգորյան
Հասցե
Հայաստան, 0005, Երևան Տիգրան Մեծի պող. 48/3 շենք
Այլ հասցեներ

Հայաստան, Կոտայքի մարզ, Հրազդան, Կենտրոնի փող. 35/20 շենք

Հեռախոս
(374-94)023626, (374-99)223626, (374-10)558404
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
09:00-20:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հավելյալ տեղեկություններ


«ԷՐՈ ԴԵՆՏ» ստոմատոլոգիական կլինիկան հիմնադրվել է

2005 թ-ին բժիշկ ստոմատոլոգ Մուրազ Գրիգորյանի կողմից: Առաջին մասնաճյուղը բացվել է ք. Հրազդանում,երկրորդ մասնաճյուղը ք. Երևանում` 2015թ-ին: Երկու մասնաճյուղերն էլ համալրված են ժամանակակից սարքավորումներով, որոնք ժամանակին համընթաց նորացվում են:

Էրոդենտ ստոմատոլոգիական կլինիկայի ծառայություններն իրականացնում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր իրենց մասնագիտական հմտությունները ժամանակ առ ժամանակ լրացնում են Գերմանիայի բարձրակարգ կլինիկաներում:

Երկար տարիների վաստակ ունեցող փորձառու մասնագետները, որակյալ ծառայությունների շնորհիվ, բազմիցս արժանացել են այցելուների բարձր գնահատանքին ու գոհունակությանը:

 

Թերապևտիկ ստոմատոլոգիա

• բերանի խոռոչի սանացիա

• էսթետիկ ստոմատոլոգիա

• թանկարժեք քարերի տեղադրւմ

• էնդոդոնտիա

• պարադոնտոլոգիա

• լազերային թերապիա

• ատամների սպիտակեցում (ZOOM)

 

Վիրաբուժական ստոմատոլոգիա

• ատամի հեռացում

• պարադոնտալ վիրահատություն

• ոսկրային պլաստիկա

 

Օրթոպեդիա

Ատամների և ատամնաշարերի դեֆեկտների վերականգնում կերամիկական, մետաղկերամիկական պսակներով, կամրջաձև պրոթեզներով, մինի իմպլանտերի վրա ֆիքսված պրոթեզներով, բյուգելային պրոթեզներով :

 

Ռենտգեն դիագնոստիկա

Ռենտգեն դիագնոստիկան իրականացվում է ռադիովիզոգրաֆով(KODAK RVG5100):

 

Իմպլանտոլոգիա

Կլինիկան առանձնակի ուշադրություն է դարձնում իմպլանտոլոգիային: Ժամանակակից իմպլանտոլոգիան հնարավորություն է տալիս բոլորին, ունենալ գեղեցիկ ժպիտ ու ինքնքվստահություն` անկախ տարիքից ու սոցիալական վիճակից:

Կլինիկայում բացի իմպլանտացիայի դասական եղանակից,կատարվում է նաև SKY FAST & FIXED: Ի՞նչ է իրենից ներկայացնում "Fast & Fixed" –ը` դա իմպլանտների միջոցով անատամ ծնոտի ամբողջական ատամնաշարի վերականգնում է մեկ այցի ընթացքում: Գերմանական Բրեդենտ Մեդիքլ ընկերության "Fast & Fixed" վիրահատական կոնցեպտի արդյունքում լրիվ անատամ ծնոտով անձը հնարավորություն ունի վերականգնել իր ատամների ծամողական և էսթետիկ հատկությունները, մեկ օրվա ընթացքում։ Վիրահատությունը տևում է շուրջ չորս ժամ, որից հետո իմպլանտների վրա տեղադրված ատամնաշարով այցելուն կարողանում է նույն օրը սնվել` օգտագործելով իր նոր և ամբողջովին ֆունկցիոնալ ատամնաշարը։


Կատեգորիա - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 4358