Կատեգորիաներ

«ԱՃ» ԱՆՁԻ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Տնօրեն
Արմինե Ալբերտի Ավագյան
Հասցե
Հայաստան, 0096, Երևան Դավիթ Մալյան փող. 2 շենք
Հեռախոս
(374-99)117782, (374-93)209780, (374-11)961010
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-22:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հավելյալ տեղեկություններ


Կենտրոնը հիմնվել է հանրության շրջանում հոգեբանական, հոգևոր գիտելիքներ տարածելու, մարդկանց հոգևոր և անձնային զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ինչպես նաև բիզնեսի համար ծառայություններ մատուցելու նպատակով

Հոգեբանական ծառայություներ, թրենինգներ, ար-թերապիա, հոգեթերապևտիկ խմբեր

Մեր կենտրոնն առաջարկում է հոգեբանական, առողջարարական, ինչպես նաև բիզնեսի համար ծառայություններ

Կենտրոնի խնդիրներն են`

- բազմազան ծրագրերի կազմակերպում և անցկացում` ուղղված մարդկանց ֆիզիկական, հոգեկան, և հոգևոր լիարժեք կյանքի ապահովմանն ու պահպանմանը.

- մասնագիտական զարգացմանն ուղղված կրթական գործունեության ծավալում:

 

Կենտրոնն այցելուներին տրամադրում է հոգեկան խնդիրների լուծման, ներդաշնակ զարգացման հնարավորությունների լայն ասպարեզ

 

2015 թ. BID Group ONE (BID) միջազգային կազմակերպության /զբաղվում է որակի մշակույթի ընդլայմամբ, արտոնություններով և իննովացիաներով/ կողմից ընտրվել ենք International Star for Quality (ISAQ) մրցանակը ստանալու համար

 

Մեր ծառայություններն են՝

- հոգեբանական.

- բիզնեսի համար.

- առողջարարական.

- ակումբներ.

- տարեցների ցերեկային կենտրոն

 

Կենտրոնի հոգեբանական ծառայությունն իրականացնում է հոգեբանական աջակցություն, անհատական խորհրդատվություն և խմբային աշխատանք 2 տարեկանից բարձր անձանց համար: Խորհրդատվությունն անցկացվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով:

Կենտրոնում գործում են տարբեր ակումբներ նախատեսված կանանց և երիտասարդների համար: Իսկ 18 տարեկանից բարձր անձինք, ովքեր ցանկանում են բարելավել իրենց կյանքի որակը, կարող են հաճախել «Պրոգրես ակումբ»:

Մենք կազմակերպում ենք զանազան հանդիպումներ, թրեյնինգներ, դասընթացներ և սեմինարներ անհատների և գործարարների համար ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում:

Կենտրոնի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները շահավետ կերպով առանձնանում են՝

- միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձր որակավորում ունեցող տեղացի և արտերկրյա մասնագետներով,

- թեմաների արդիականությամբ,

- մեթոդների բարձր արդյունավետությամբ,

- պրոֆեսիոնալ մոտեցմամբ:

«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թ. հունիսի 13-ին, որից ի վեր մեզ մոտ, հաճելի մթնոլորտի և անդադար աշխատանքի շնորհիվ, կազմակերպվել և կազմակերպվում են հետաքրքիր, մինչ այդ Հայաստանում նախադեպը չունեցող բազմաթիվ միջոցառումներ: Մեր կենտրոնի հետ համագործակցել և շարունակում են համագործակցել շատ տարբեր մասնագետներ, ինչպես Հայաստանից` հոգեբան-դասընթացավարներ Արմինե Ավագյանը, Գայանե Կիրակոսյանը, Ելենա Մուրադյանը, Արմինե Փաշայանը, Տաթևիկ Մամյանը, Մարինա Սահակյանը, Մարիաննա Աբովյանը և այլոք, այնպես էլ արտերկներից Ավստրիայից` երաժշտական թերապևտ Կլեմենս Ժերոլդ Կրեջչին, Ռուսաստանից` բժիշկ-հոգեթերապևտներ Իրինա Չեգլովան, Վադիմ Բելկովը, հոգեբան Աննա Օսիպյանը, Ուկրաինայից` հոգեթերապևտներ Վիկտոր Դիմանը, Նունե Չիլինգարյանը, հոգեբան, քոուչ, դասընթացավար Տարաս Վավրիկը, Վրաստանից` դասընթացավար Ծովինար Նազարովնան, հոգեբան-հոգեթերապևտ Սոֆիա Վերուլաշվիլին. Թուրքիայից՝ համակարգային համախմբումների մասնագետ Ալեքս Գալանթերը:

Այս տարիների ընթացքում մեր կենտրոնում կազմակերպվել և իրականացվել են Պոզիտիվ հոգեթերապիայի բազային կուրսի, 5 արքետիպերի թատրոնի, Համակարգային համախմբումներ ըստ Բերթ Հելլինգերի, Հեքիաթաթերապիայի, Ռոջերսյան թերապիայի, Արտ-թերապիայի, Սիմվոլդրամայի, ՆԼԾ-ն, Հոգեվերլուծության, Հոգեբուժական պրակտիկայի, Կիրառական վարքային վերլուծության, տիկնիկաթերապիայի ուսուցողական թրենինգները: Իսկ առողջարարական պրակտիկաներից իրականացվել են Թայ ցզի, Ռեյկիի ուսուցում, գունաթերապիա և պարաշարժողական թերապիա, ձայնային թերապիա Տիբեթյան գավաթների միջոցով, արտ-թերապիա նկարելու միջոցով և այլն: Այս միջոցառումների ընթացքում մասնակիցները ծանոթացել են թերապևտիկ ուղղությունների դրույթներին, ստացել են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ, բարելավել են իրենց ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ինչպես նաև անմիջական շփման արդյունքում փոխանակվել են իրենց փորձով, հմտություններով և հաճելի տրամադրությամբ:

Ուսուցանվող հոգեբանների համար ստացած գիտելիքների, հմտությունների մարզման, ամրապնդման և խորացման համար կենտրոնում մշտապես գործել են ինտերվիզիոն խմբեր Պոզիտիվ հոգեթերապիայից, Արքետիպերի թատրոն մեթոդիկայից:

Հատուկ նշենք, որ մեր կենտրոնում անցկացվել են անձնային աճին ուղղված սեմինարներ, թրենինգներ ու հոգեթերապևտիկ խմբեր` երաժշտական թերապիայի, մարմնակողմնորոշված թերապիայի, հոլոտրոպ շնչառության, քաշի նվազեցման, պարաշարժողական, արտ-թերապիայի, գեշտալտ թերապիայի, որոնք մեր հասարակության մեջ դեռ էքսկլուզիվ են: Այդ թրենինգների ընթացքում մասնակիցները բացահայտել են իրենց ներաշխարհը, աշխատել ակտուալ խնդիրների հետ, հավասարակշռել են հոգեկանը, ինչու չէ նաև անցկացրել հաճելի ժամանակ և ձեռք են բերել անմոռանալի հիշողություններ:

Նաև մեր կենտրոնում նախաձեռնող, ակտիվ և հմուտ համակարգողների օգնությամբ անց են կացվել կանանց, երիտասարդների և այլոց համար արդիական ու հետաքրքիր թեմաներով շուրջ 80 ակումբային հանդիպումներ: Դրանք ուղված են եղել մասնակիցների հոգեբանական և հոգևոր բարեկեցությունն ապահովելուն:

Անհրաժեշտ է շեշտել, որ կենտրոնի բոլոր մասնագետները անկախ փորձից և տարիքից շարունակաբար կատարելագործում են իրենց գիտելիքները և հմտությունները համաձայն միջազգային ստանդարտների


Կատեգորիա - ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 4242