Կատեգորիաներ

«ԿԱՐԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՇԱՂԲԱԹՅԱՆ - ԱԿՆԱԲՈՒՅԺ»

Տնօրեն
Կարեն Ալեքսանդրի Շաղբաթյան - ակնաբույժ
Հասցե
Հայաստան, 0048, Երևան, Ֆուչիկի փող. 30 շենք, Հայաստան, 0056, Երևան Նոր Նորքի 3-րդ միկրոշրջան, Գյուրջյան փող. 10 շենք
Հեռախոս
(374-91)419660
Աշխ. ժամեր
09:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


1987թ.ին գերազանցությամբ ավարտել է ԵրԲի բուժական ֆակուլտետը: Մասնագիտության ընտրությունը պայմանավորված է բժշկության հանդեպ ունեցած սիրով:

Բժշկական պրակտիկա

1987-1989թթ.-ին անցել է կլինիկական օրդինատուրա <<Աչքի հիվանդություններ>> մասնագիտությամբ:

1989-1991թթ.-ին աշխատել է բժիշկ-ակնաբույժ Նաիրի ԿՇՀ-ում

1991թ.-ից առ այսօր <<Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի>> վնասվածքաբանական բաժանմունքի օրդինատոր է: Տիրապետում է ակնաբուժական միկրովիրաբուժության գրեթե բոլոր ժամանակակից մեթոդներին:

Կատարում է գրեթե բոլոր տեսակի վնասվածքների, կատարակտի (այդ թվում ֆակոէմուլսիֆիկացիա) , գլաուկոմայի վիտրեոռետինալ պաթոլոգիայի (ցանցաթաղանթի շերտազատման պոլիֆերատիվ ԴԱՐ , հեմոֆտալմով կամ ՆՕՄ աչքի վնասվածքի) կերատոկոնուսի և եղջերաթաղանթի սպիտակ բծերի դեպքում` կերատոպլաստիկա, կոպերի և աչքը շարժվող մկանների վիրահատություններ:

Անցել է վերապատրաստում աչքի միկրովիրաբուժության Սանկտ-Պետերբուրգի միջճյուղային գիտատեխնիկական համալիրում: Ունի գիտական աշխատանքներ աչքի վնասվածքաբանության և վիտրեոռետինալ վիրաբուժության ոլորտում

 


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 5277