Կատեգորիաներ

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՆԱՍԻ ԱՂԱՎԵԼՅԱՆ - ՊՐՈԿՏՈԼՈԳ»

Տնօրեն
Ալեքսանդր Մինասի Աղավելյան - պրոկտոլոգ
Հասցե
Հայաստան, 0032, Երևան Դանիել Վարուժանի փող. 28 շենք
Հեռախոս
(374-10)284600, (374-91)401913
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Պրոկտոլոգ

Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Աստղիկ բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ

 

Կրթություն

1968 ավարտել է Երևանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը

1968-1974 սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժ-պրոֆիլակտիկ ֆակուլտետում

1974 Երևանի Հանրապետական կլինիկական հիվանդանոցի բազայի վրա անցել է ինտերնատուրա վիրաբուժության գծով

1980 ընդունվել է ասպիրանտուրա, Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոն, ք. Մոսկվա

1983 պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը

″Ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները կոլոստոմայով հիվանդների մոտ ուղիղ աղու մասնահատումից հետո″ թեմայով, որը հանդիսացել է ԽՍՀՄ առաջին հետազոտություններից մեկը և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1994 պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը

″Կոլոռեկտալ պերիտոնիտների բուժումը բաց որովայն (լապարաստոմա) մեթոդով՝ պոլիմերային նյութերի օգտագործմամբ″ և արժանացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչման։ Նշված աշխատանքը հանդիսացել է վերջին տարիներում տարածված պերիտոնիտի բուժմանը նվիրված հիմնական աշխ

 

Բժշկական պրակտիկա

1975 աշխատել է վիրաբույժ Աշտարակի շրջանային հիվանդանոցում, այնուհետև՝ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր ավանի թիվ 130 բուժման մասում

1979-1980 աշխատել է պրոկտոլոգ Երևանի 8-րդ կլինիկական հիվանդանոցի պրոկտոլոգիայի բաժանմունքում

1984 աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի ասիստենտ Կոլոպրոկտուոգների հայկական դպրոցի հիմնադիր՝ ակադեմիկոս Լ. Նազարովի ղեկավարության ներքո

1985-1998 միաժամանակ ղեկավարել է ՀՀ ԱՆ Պրոկտոլոգիայի ԳՀԻ-ի հաստ աղու վիրահատության բաժանմունքը

1995 ստացել է պրոֆեսորի կոչում

1998 ստացել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) ակադեմիկոսի կոչում

1998 նշանակվել է ՀՀ ԱՆ Լ. Նազարովի անվան պրոկտոլոգիայի ԳՀԻ-ի տնօրեն

1999 ուղեգրով մեկնել է ԱՄՆ, Գլենդելի մեմորիալ հոսպիտալում անցել է մենեջմենթի երկամսյա դասընթացներ` ստանալով մենեջերի դիպլոմ

2000-ից աշխատում է ″Միքայելյան″ վիրաբուժական ինստիտուտում` որպես կոլոպրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար

2006-ից ՀՀ ԱՆ գլխավոր պրոկտոլոգ

 

Վերապատրաստումներ

2013 հուլիսի 3-7 11-րդ Հայկական բժշկության միջազգային կոնգրես, Լոս Անջելես, ԱՄՆ

2013 մայիսի 30-31 Միջազգային կոնֆերանս «Ուղիղ աղիքի չարորակ քաղցկեղի նոր տեխնոլոգիաներ»

2013 հոկտեմբեր Հերոնտո վիրաբուժության միջազգային կոնգրես, Երևան

 

Գիտական աշխատանքներ

Ավելի քան 300 գիտական հոդվածների, ինչպես նաև 1 մենագրության, 2 արտոնագրի, 8 մեթոդական ցուցումների, 6 նորարական առաջարկությունների և 3 հեղինակային վկայագրերի հեղինակ է

 

Անդամակցություններ

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդի անդամ

″Միքայելյան″ վիրաբուժական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ

Հայաստանի ″Вестник Хирургии" և Endoscopic Surgery of Armenia ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ

ՀՀ ՆԳՆ հիվանդանոցի խորհրդատու

2000 Հանդիսանում է Ռուսաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդամ

2015-ից Հանդիսանում է Հայաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի նախագահ

 

Պարգևատրումներ

1999 ″Գիտության և արվեստի ասպետ″ կոչում

2007 շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչում


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 7751