Կատեգորիաներ

«ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ - ՎԻՐԱԲՈՒՅԺ »

Տնօրեն
Սասուն Խաչատուրի Գրիգորյան - վիրաբույժ
Հասցե
Հայաստան, 0014, Երևան Դավիթ Անհաղթի փող. 13/4 շենք
Հեռախոս
(374-91)462972, (374-55)462972
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Վիրաբույժ (ընդհանուր)

Որովայնային, էնդոկրինային վիրաբույժ

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս

 

Կրթություն

Միջնակարգ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով

1963-1969 Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, ավարտել է գերազանցության դիպլոմով, եղել է անվանական կրթաթոշակառու

1971-1973 Կլինիկական օրդինատուրա վիրաբուժության գծով ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում

1989-1991 Ուսանել է դոկտորանտուրայում, Մոսկվայի ԲԳԱ Ա.Վ.Վիշնևսկու անվան Վիրաբուժության ինստիտուտում

 

Բժշկական պրակտիկա

1973-2008թթ. Աշխատել է ԵՊԲՀ-ի Ընդհանուր Վիրաբուժության ամբիոնում որպես ավագ լաբորատոր---ասիստենտ-----ավագ գիտաշխատող-----------դոցենտ--------պրոֆեսոր------------ամբիոնի վարիչ: Դասավանդել է և զբաղվել վիրաբուժական գործունեությամբ

2008-2016թթ. <<Իզմիրլյան բժշկական կենտրոնում վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր

2016-մինչ օրս ժամանակակից Վիրաբուժական Կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար

 Վիրաբուժական գործունեությունը նվիրված է ստամոքսի, աղիների, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսագեղձի, փայծաղի տարբեր հիվանդություններին, այդ օրգանների ուռուցքներին, էխինոկոկոզին, ճողվածքներին, վահանագեղձի /զոբ/, կրծքագեղձերի, արյան համակարգի հիվանդությունների և երակների վիրաբուժությանը: Բարձր որակավորման վիրաբույժ է:

1974-1984 Հայաստանում առաջինն է կիրառել և ներդրել ախտորոշիչ որովայնադիտման /լապարոսկոպիայի/ եղանակը որովայնի օրգանների տարբեր հիվանդությունների և պարբերական հիվանդության ժամանակ

2001 Հայաստանում առաջինն է կիրառել փայծաղի հեռացումը /սպլենեկտոմիա/ ոչ սովորական վիրահատական մուտքով՝ կրծքավանդակի միջով /կրծքաստոծանիական մուտքով/ արյան համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ

 

Մասնագիտական գործունեություն

1991-1993 Երևանի պետական բժշկական համալսարանի /ԵՊԲՀ/ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ

1993-2001 ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի դեկան

1997-ից ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի կոնսուլտանտ վիրաբուժության գծով

2000-2008 ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ և վիրաբուժական կլինիկայի ղեկավար

2008-ից Կրթության միջազգային Ակադեմիայի և «Հայբուսակ» համալսարանի գիտ. քարտուղար

2011-ից ԿՄԱ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր


Գիտական աշխատանքներ

Գիտական աշխատանքները նվիրված են ստամոքսի և 12 մ.ա. խոցային հիվանդությանը և ուռուցքներին, լեղաքարային հիվանդությանը, լյարդի էխինոկոկոզին, մեխանիկական դեղնությանը, ստամոքս-աղիքային արյունահոսություններին, հեմատոլոգիական վիրաբուժությանը, աղիքային անանցանելիությանը, ենթաստամոքսագեղձի հիվանդություններին, որովայնի օրգանների ուռուցքներին և տրավմատիկ վնասվածքներին, ճողվածքներին, պերիտոնիտներին, լապարասկոպիային, թարախային վիրաբուժական վարակներին, պարբերական հիվանդությանը, խպիպին /զոբ/, կրծքագեղձերի բորբոքային և ուռուցքային հիվանդություններին, երակների վիրաբուժությանը:

1984 Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, Երևան

1991 Դոկտորական ատենախոսության պաշտպանություն, Մոսկվա

Հեղինակ է շուրջ 260 հրապարակված գիտական աշխատանքների, 6 ուսումնական ձեռնարկների, 18 մեթոդական ցուցումների, 16 գյուտարարական առաջարկությունների

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 3 թեկնածուական դիսերտացիաներ: Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, ԱՊՀ երկրների և միջազգային /Թուրքիա, Իսրայել, Իսպանիա, Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա/ գիտաժողովներում, սիմպոզիումներում և կոնֆերանսներում

 

Անդամակցություններ

1998 Ընտրվել է ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ /ակադեմիկոս/

2005 ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների իսկական անդամ /ակադեմիկոս/

2011 Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ /ակադեմիկոս/

Մի շարք գիտական խորհուրդների և մասնագիտական հանդեսների խմբագրական խորհրդի անդամ է

 

Պարգևատրումներ

2000 երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքի համար նրան շնորհվել է ԵՊԲՀ “Ոսկե մեդալ”;

2005 Բժշկության ասպարեզում ունեցած ծառայությունների համար Բնական գիտությունների Եվրոպական հանձնաժողովի կողմից /Գերմանիա, ք. Հանովեր/ պարգևատրվել է Պաուլ Էրլիխի անվան դիպլոմով և ոսկե մեդալով

2011-2014 Պարգևատրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի հուշամեդալով /Գերմանիա/

2014 Պարգևատրվել է Կրթության Միջազգային ակադեմիայի պատվոգրով


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 7224