Կատեգորիաներ

«ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ-ՕՐԹՈՊԵԴ»

Տնօրեն
Հրաչյա Գևորգի Հարությունյան - վնասվածքաբան-օրթոպեդ
Հասցե
Հայաստան, 0015, Երևան Պարոնյան փող. 21 շենք
Հեռախոս
(374-94)214624
Աշխ. ժամեր
10:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Օրթոպեդ-վնասվածքաբան

<<Նաիրի>> բժշկական կենտրոնի կոքսա սպեցալիզացված էնդոպրոթեզավորման կլինիկայի ղեկավար

Վնասվածքաբան-օրթոպեդ <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի վնասվածքաբանական և ոսկրահոդային բաժանմունքում

2020թ. Տարվա բժիշկ մրցանակակիր

 

Կրթություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

 

Նաիրի Կոկսա բաժանմունքի առաջատար բժիշկ օրթոպեդ

1996 թ-ին ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Վերապատրաստվել է. Իտալիայի Ռավենայում – կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում թեմայով; Ֆինլյադիայի Կոքսա կլինիկայում – ծնկահոդի և կոնք-ազդրային հոդերի առաջնակի և ռևիզիոն էնդոպրոթեզավորման թեմայով; Սանկտ_Պետերբուրգում – ուսահոդի վնասումների բաց և արթրիսկոպիկ վերականգման թեմայով:

Մասնակցել է. Հայաստանի օրթոպեդիայի սիմպոզիումներին և կոնգրեսներին; Բարսելոնայում EFORT համաեվրոպական տարեկան կոնգրեսին; Թբիլիսիում – Շվեցարական AO օսթեոսինթեզի ասոցիացիյի կոնգրեսին; Մոսկվայում – Ջոնսոն Ջոնսոն կազմակերպության դասընթացներ կոռայլ էնդոպրոթեզի թեմայով:

Տիրապետում է. ծնկահոդի և կոնք-ազդրային հոդերի առաջնակի և ռևիզիոն էնդոպրոթեզավորմանը; ծնկահոդի, սրունք-թաթային և ուսահոդի արթրոսկոպիկ վիրահատություններին; հոդերի բարդ ռեկոնստրուկտիվ օրթոպեդիկ վիրահատություններին; բոլոր տիպերի կոտրվածքների օսթեոսինթեզին:

Հանդիսանում է. Հայաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների ասոցիացիայի անդամ, Երիտասարդ բժիշկների Հայաստանի ասոցիացիայի պատվավոր անդամ:

 

 


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 5536