Կատեգորիաներ

«ՍՈՒՐԵՆ ԱՂՈՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ - ՎԻՐԱԲՈՒՅԺ »

Տնօրեն
Սուրեն Աղոյի Ստեփանյան - վիրաբույժ
Հասցե
Հայաստան, 0052, Երևան Էզրաս Հասրաթյան փող. 9 շենք
Հեռախոս
(374-93)503540
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Մասնագիտությունը - Վիրաբույժ

Գիտական աստիճանը -Բժշկական գիտությունների դոկտոր

Գիտական կոչումը - Պրոֆեսոր

Պաշտոնը

- Երևանի Պետական Բժշկական Համալսարանի

Վիրաբուժության թիվ. 1 ամբիոնի վարիչ,

-՛՛Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի՛՛ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար

-ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ընդհանուր վիրաբուժության գծով

 

Ծնվել է 1967թ. մայիսի 12-ին Արթիկի շրջանի Անուշավան գյուղում:

1985թ. ավարտել է Արթիկի հ.2 միջնակարգ դպրոցը:

1987-89թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1990-91թթ. Բժշկական ինստիտուտում ուսման ընթացքում աշխատել է Վիրաբուժության Համամիութենական Գիտական Կենտրոնի Երևանի մասնաճյուղում որպես Սրտի վիրաբուժության բաժանմունքի բուժակ:

 

Կրթություն

1985-1993թթ. Ուսանել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետում:

1993-1995թթ. Անցել է կլինիկական օրդինատուրա ՛՛Վիրաբուժություն՛՛ մասնագիտությամբ ԵՊԲԻ Վիրաբուժական հիվանդությունների թիվ. 2 ամբիոնում /ամբիոնի վարիչ` պրոֆ. Ափոյան Վ.Թ./

 

Բժշկական պրակտիկա

2018թ.-առ այսօր ՛՛Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի՛՛ Վիրաբուժական կլինիկայի ղեկավար

2008թ.-առ այսօր ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ.1 ամբիոնի վարիչ

2008թ.-2018թ. “Արմենիա” ՀԲԿ Վիրաբուժական կլինիկայի ղեկավար

2007-2008թթ. “Արմենիա” ՀԲԿ Առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ

2005-2008թթ. ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների հ.2 ամբիոնի դոցենտ

1996-2005թթ. ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների հ.2 ամբիոնի ասիստենտ

 

Մասնագիտական գործունեություն

- Կատարում է որովայնային և թորակալ, բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ:

-Կլինիկայի աշխատանքում ներդրել է սուր կպումային բարակաղիքային անանցանելիությունների լապարասկոպիկ վիրահատությունները, կպումային հիվանդության կանխարգելման նպատակով հակակպումային միջոցների կիրառումը:

-Կլինիկայի աշխատանքում ներդրել է 12 մատնյա աղու պերֆորատիվ խոցի կապակցությամբ լապարասկոպիկ վիրահատությունները:

-Կլինիկայի աշխատանքում ներդրել է աճուկային ճողվածքների TEP մեթոդով լապարասկոպիկ վիրահատություններ Swing-Contact ինքնաֆիքսվող ցանցերով:

- Կատարում է ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության կապակցությամբ բաց և լապարասկոպիկ վիրահատություններ:

- Վիրահատություններ լեղուղիների վրա՝ լապարասկոպիկ վիրահատություններ լեղաքարային հիվանդության կապակցությամբ, բաց վիրահատություններ լեղուղիների ուռուցքների, լեղաքարային հիվանդության կապակցությամբ, վերականգնողական և կազմափոխական վիրահատություններ լեղուղիների վրա վիրահատական բարդությունների կապակցությամբ:

-Վիրահատություններ լյարդի ուռուցքների և կիստաների կապակցությամբ:

-Վիրահատություններ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների կապակցությամբ՝ պանկրեատոդուոդենալ մասնահատում, պանկրեատոդիգեստիվ բերանակցումներ, ձախակողմյան մասնահատում:

-Վիրահատություններ տարբեր տեղակայման էխինակոկային բշտերի կապակցությամբ:

-Վիրահատություններ վահանագեղձի և հարվահանագեղձերի հիվանդությունների, դիֆուզ տոքսիկ խպիպի, հանգուցավոր խպիպի, թիրեոիդիտների, ուռուցքների, հարվահանագեղձի ադենոմաների կապակցությամբ:

-Վիրահատություններ մակերիկամների հիվանդությունների կապակցությամբ:

-Վիրահատություններ կերակրափողի հիվանդությունների՝ դիվերտիկուլների, ախալազիայի, ուռուցքների կապակցությամբ, կերակրափողի պլաստիկա ստամոքսով, հաստ աղիքով, Լյուիսի վիրահատություն:

-Վիրահատություններ ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության, ստամոքսի ուռուցքների, բարակ աղու հիվանդությունների կապակցությամբ:

-Վիրահատություններ տարբեր տեղակայման և բարդության որովայնային ճողվածքների կապակցությամբ:

-Կոլոպրոկտոլոգիական վիրահատություններ:

 

Մասնագիտացումներ, Վերապատրաստումներ

2019թ. Ն.Ն.Բլոխինի անվան օնկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/

2016թ. ՛՛Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում՛՛ լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/

2013թ. Գերմանիայի Մեմմինգենի հիվանդանոցում /Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի կլինիկական բազա/ վերապատրաստում

2012թ. Վիեննայի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայում /Հիվանդանոցը`AKH/ վերապատրաստում

2009թ. Վիեննայի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայում /Հիվանդանոցը`AKH/ վերապատրաստում

2008թ. Գերմանիայի Հայդելբերգի Համալսարանի Վիրաբուժական կլինիկայում ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության վերապատրաստում

2008թ. Կարդիոթորակալ վիրաբուժության սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա

2006թ. ՀՀ Ազգային առողջապահության ինստիտուտի Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում անցել է լապարասկոպիկ վիրաբուժության մասնագիտացում:

 

Գիտական աշխատանքներ

2000թ. Պաշտպանել է թեկնածուական թեզ “Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրաբուժական բուժման մեջ” թեմայով:

2013թ. Պաշտպանել է դոկտորական թեզ “Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտներ” թեմայով:

Հեղինակ է 125 գիտական հոդվածների և հրապարակումների:

“Վիրաբուժական հիվանդություններ” հայերեն լեզվով դասագրքի երկու հատորների /1999թ. և 2010թ. հրատարակում/ մասնագիտական խմբագիրն է:

ԵՊԲՀ “Վիրաբուժական հիվանդություններ” ուսումնական ձեռնարկների 12 հատորների /հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով/ համահեղինակը և խմբագիրն է:

Որովայնային վիրաբուժության բնագավառում երեք ռացիոնալիզատորական առաջարկությունների հեղինակ է:

 

Ուսումնամեթոդական և գիտական գործունեություն

2018թ. – առ այսօր ՛՛Բժշկություն, Գիտություն. Կրթություն՛՛ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:

2016թ. – առ այսօր ԵՊԲՀ ՛՛Նոր Հայկական Բժշկական Ամսագիր՛՛ /անգլերեն/ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:

2011թ.-առ այսօր ԵՊԲՀ Վիրաբուժական առարկաների ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ:

2008թ.-առ այսօր ԵՊԲՀ “Վիրաբուժություն" Մասնագիտական խորհրդի էքսպերտ հանձնաժողովի փոխնախագահ:

 

Անդամակցություններ

2016թ.- առ այսօր Վիրաբույժների Հայկական ասոցիացիայի փոխնախագահ:

1995թ.-առ այսօր Վիրաբույժների Հայկական ասոցիացիայի անդամ:

2017-18թթ. Վիրաբուժության Եվրոպական Միության/ESS/ նախագահ:

2016 թ. – առ այսօր Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ անդամ:

2011թ.- առ այսօր Էնդոսկոպիկ Վիրաբուժության Եվրոպական Ասոցիացիայի /EAES/ անդամ:

 

Պարգևատրումներ

2016թ. Պարգևատրվել է ՛՛Մխիթար Հերացի՛՛ մեդալով:

2010թ. Պարգևատրվել է ԵՊԲՀ “Ոսկե մեդալով”:

 

 

 

 


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 8046