Կատեգորիաներ

«ՍԻԳՄԱԼԱԲ» ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Տնօրեն
Սպարտակ Սլավիկի Ամիրյան
Հասցե
Հայաստան, 0084, Երևան, Անդրանիկի փող. 2ա շենք (№19 պոլիկլինիկայի շենքում)
Հեռախոս
(374-10)729556, (374-10)729566, (374-91)282524
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
09:00-18:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հավելյալ տեղեկություններ


Սիգմալաբ ախտորոշիչ կենտրոնը գործում է 2009 թ դեկտեմբերից: Կենտրոնի նպատակն է ազգաբնակչությանը մատուցել ճշգրիտ որակյալ ախտորոշում

Ախտորոշիչ կենտրոնը տեղակայված է վերանորոգված, ջեռուցվող շենքում, հագեցած է որակյալ և նորագույն սարքավորումներով, բարձր հիմքի վրա է դրված կենտրոնի սանիտարա-հիգիենիկ վիճակը, խստորեն պահպանվում են ասեպտիկայի և անտիսեպտիկայի նորմերը: Կենտրոնում աշխատում են որակավորում անցած մասնագետներ

Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով (18 պարամետրով)

Մեզի ընդհանուր քննություն (12 պարամետրով) և դիասթազան մեզում

Քսուքի միկրոսկոպիկ հետազոտություն

Սպերմոգրամմա

Արյան բիոքիմիական քննություն ( սպիտակուց, բիլիռուբին, թիմոլային փորձ, լիպիդները լրիվ ֆրակցիաներով, միզանյութ, կրեատինին, միզաթթու,լյարդային փորձերը` ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, հիմնային ֆոսֆատազա, լակտատ դեհիդրոգոնազա, ամիլազա և այլն)

Ջրա-էլեկտրոլիտային փոխանակություն, միկրոէլեմենտների և երկաթի փոխանակություն` Na, K, Ca tot, Ca ++ , Cl, Mg, P, Cu, Zn, Fe, տրանսֆերրին, ֆերրիտին

Սուր ինֆարկտի ախտորոշման համար, առավել ևս ԷՍԳ նեգատիվ ինֆարկտների ժամանակ կատարվում է կարդիոմարկերների որոշում` տրոպոնին I-ի, միոգլոբինի, կրեատին կինազա NAC ակտիվի, կրեատին կինազա-MB-ի (NAC ակտիվի իզոֆերմենտի), LDH-1, հոմոցիստեինի հետազոտություններ

Հեմոստազի համար կատարվում են պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի, INR-ի, ֆիբրինոգենի, թրոմբինային ժամանակի, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի որոշում

Իմուն ստատուսի համար կատարվում է Ig A, Ig G, Ig M որոշում: Ալերգիաների ժամանակ հնարավոր է որոշել օրգանիզմում ալերգիկ վիճակի առկայությունը` IgE-ի միջոցով, ինչպես նաև in vitro պայմաններում 20 սննդային և 20 ինհալացիոն ալերգենների որոշումը: Այս մեթոդը ունի իր առավելությունը ալերգենների պրոբաներ դնելու համեմատ, քանի որ օրգանիզմը զերծ է մնում ավելորդ ալերգիզացիայից

Որոշվում է օրգանիզմի հորմոնալ փոխանակությունը բոլոր օղակներում`

վահանաձև գեղձ (TSH, T3, T3f, T4, T4f, ATG, TPO)

ենթաստամոքսային գեղձ (շաքարային դիաբետ - գլյուկոզա, HbA1c, "c" պեպտիդ, ֆրուկտոզամին, պրո-ինսուլին, ինսուլին)

հիպոթալամուս-հիպոֆիզար – մակերիկամ համակարգ (AKTG, կորտիզոլ, 17 կետոստերոիդ)

ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) համակարգի հորմոնները (պրոլակտին, լակտատ դեհիդրոգենազա, էստրադիոլ, տեստոստերոն, DHEA, DHEA-S և այլն)

Ինֆեկցիաների որոշումը կատարվում է ELIZA մեթոդով, ինչպես նաև պոլիմերազա-շղթայական ռեակցիայի մեթոդով, որը ներկայումս աշխարհում նորագույն մեթոդներից է

Կատարվում է նաև օնկոմարկերների որոշում` CA 125, CEA, AFP, HCG, SCC, CA 15-3, PSA tot, CA 19-9, թիրոգլոբուլին որը թերևս շատ կարևոր է օնկո-հիվանդությունների վաղ ախտորոշման համար

Կատարվում է նաև տարբեր բիոմատերիալների ցանքս` մեզի, կղանքի, արյան, սերմնահեղուկի, տարբեր քերուկների, արտաքիրտային հեղուկների և այլն

 


Կատեգորիա - ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 5618